Friday, 19 06 2026
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
07:50
Նավթի գներն աճել են – 18/06/26
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս

Վարչապետի ինքնախոստովանությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ փորձել է տնտեսական հիմնավորումներ ներկայացնել հանրությանը՝ համոզելու համար, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը օբյեկտիվ է: Սակայն Հովիկ Աբրահամյանը, ինչպես ՌԴ նախկին վարչապետ Չեռնոմիրդինը կասեր՝ ուզել է լավ լինի, սակայն ստացվել է՝ ինչպես միշտ:

Այսինքն՝ ինչպես միշտ, պարզ է դարձել, որ Հայաստանի իշխանությունը տնտեսության հետ որևէ կապ չունի, որովհետև տնտեսության հետ մի փոքր կապը բավարար է՝ հասկանալու համար, որ թանկացման որոշումը պարզապես աղետ է առանց այդ էլ ծանրագույն մարտահրավերների առաջ գտնվող Հայաստանի համար: Եվ սոցիալական նպաստների ավելացման 2000 դրամները այստեղ որևէ էական դեր չեն ունենալու՝ իրավիճակը փրկելու համար, քանի որ դրանք նույնիսկ անապահովներին փրկել չեն կարող, ուր մնաց՝ տնտեսությունը: Դրանք արդեն նույնիսկ կառավարության դեմքը փրկել անկարող են:

Հովիկ Աբրահամյանի ելույթը այդպիսով ոչ թե թանկացման օբյեկտիվության հիմնավորում է, այլ կառավարության ապաշնորհության, անկարողության, երեսպաշտության: Աբրահամյանի պաշտոնավարումից անցել է մեկ տարի, և չկա գեթ մեկ հիմնարար արդյունք, որը կարող էր պետական և հասարակական շահերի տեսանկյունից արդարացնել այդ կառավարության գոյությունը:

Այդ կառավարությունից որևէ մեկը չէր սպասում տնտեսական հրաշք, թեև Հայաստանին հենց այդպիսի հրաշք էլ պետք էր: Այդ կառավարությունից որևէ մեկը չէր սպասում հեղափոխություն, թեև Հայաստանի տնտեսությանը հենց հեղափոխություն էլ պետք է: Այդ կառավարությունից որևէ մեկը չէր սպասում հակակոռուպցիոն բեկումնային որոշումներ, թեև Հայաստանին հենց այդպիսիք էլ պետք են օդ ու ջրի պես: Այդ կառավարությունից ոչ ոք ոչինչ չէր սպասում, իհարկե՝ ոչ իշխանական «քաղաքագետներից» և նրանց ապոլոգետներից բացի:

Բայց այդ կառավարությունը ուներ մի փոքր շանս՝ գոնե մեկ հարցում հասարակությանը անսպասելի անակնկալ մատուցելու և իրավիճակը փոխելու համար: Մեկ տարվա ընթացքում հնարավոր էր այդպիսի մի բան, որը հասարակության մոտ կարող էր փոխել այդ կառավարության հանդեպ սպասումների վեկտորը:

Հովիկ Աբրահամյանը մեկ տարվա ընթացքում անկարող է եղել գեթ այդ մեկ բանը հանրությանը մատուցելու, իսկ այժմ փորձում է հիմնավորումներ մատուցել, թե ինչու է իշխանությունը վիրավորում հանրության արժանապատվությունը, հարվածում հանրության գրպանին:

Վարչապետի հայտարարությունը այդ տեսանկյունից ընդամենը ինքնախոստովանություն է: Գրվել է դա Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, թե սեփական նախաձեռնությամբ՝ առանձին խոսակցության նյութ է, և այստեղ արդեն թելերը գնում են ներիշխանական հարաբերություններ, սահմանադրական փոփոխություններ և նոր իշխանության համար պայքար, վերադասավորումների սցենարներ:

Սակայն, այս ամենով հանդերձ, այն, ինչ ընթերցել է Հովիկ Աբրահամյանը, ոչ թե իշխանության դիրքորոշում է էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը չվերանայելու մասին, այլ ինքնախոստովանություն է, կառավարության սնանկության խոստովանություն:

 

Լուսանկարը` Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում