Իտալական «Ֆիորենտինա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի` 29-ամյա գերմանացին հետաքրքրել է ֆրանսիական «Մոնակո»-ին: Սույն թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆրանսիական ակումբը, ամենայն հավանականությամբ, կբաժանվի թիմի հարձակվող Դիմիտար Բերբատովից:
Հավելենք, որ Գոմեսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Շախտյոր»-ը, «Գալաթասարայ»-ը, Դորտմունդի «Բորուսիա»-ն, «Սուոնսի»-ն, «Նյու-Յորք Ռեդ Բուլս»-ը և «Նյու-Յորք Սիթի»-ն:
Հիշեցնենք, որ Գոմեսն Իտալիայի 14/15 թթ. մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:










































