Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ռուսական ընկերությունների մուտքը Հայաստան երկարատև կոռուպցիոն ռիսկ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-1998թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը:

– Պարոն Ասատրյան, վերջին տարիներին առաջին անգամ չէ, որ հանրային ծառայություն է թանկանում: Ինչո՞ւ հատկապես այս անգամ հոսանքի թանկացումն այսպիսի մեծ դժգոհություն առաջացրեց:

– Դա կանխատեսելի էր և պայմանավորված էր նախորդ զարգացումներով. կա օբյեկտիվ վիճակ՝ Հայաստանը աղքատիկ երկիր է, գնալով մեր երկրում սոցիալ-տնտեսական խնդիրները չեն լուծվում, և աղքատության շեմը բարձրանում է: Նաև հիշում եք, որ նախորդ տարիներին տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն ուղղված մեր երիտասարդների պայքարը հաջողություն ունեցավ: Այսինքն՝ մեր հասարակության մեջ ձևավորվել է մի հատված, որը գտնում է, որ ինքը կարող է խնդիրներ լուծել: Եվ սպասելի էր, որ այս անգամ էլ ըմբոստություն կլինի: Իհարկե, այս անգամ իշխանություններն էլ նպաստեցին, որ նման թափ ստանա:

– Ինչպե՞ս: Խաղաղ նստացույցը ճնշելո՞վ:

– Ինչ իմաստ ուներ նման ոչ համարժեք գործողությունների ու նման լկտիության դիմելը: Ի՞նչ է, նպատակը Հայաստանի երիտասարդներին որպես թմրամոլ ներկայացնե՞լն է: Ո՞վ էր այդ վճիռը կայացրել, և ո՞վ էր այդ ջարդը կազմակերպել: Ո՞վ էր կայացրել մոտ հարյուր հոգու նարկոդիսպանսեր ուղարկելու վճիռը: Ես կարծում եմ, որ նա ինչ-որ պատժի պետք է ենթարկվի:

– Իսկ այս դժգոհությունը սոցիալական բո՞ւնտ կարելի է համարել, թե՞ այն ավելի ընդգրկուն բնույթ ունի:

– Այս պահին սոցիալական ընդվզում է: Իհարկե, ես հասկանում եմ, որ որպես այդպիսին՝ սոցիալական խնդիր չկա, բոլոր խնդիրները քաղաքական են: Չէ՞ որ այս երևույթներն ինչ-որ քաղաքական զարգացումների հետևանք էին: Եվ երիտասարդները, որ պնդում էին, թե այն քաղաքական չէ, պետք է հասկանան, որ քաղաքականությունը սա է: Սա իշխանությունների, էներգետիկ համակարգի խիստ անարդյունավետ կառավարման հետևանքն է: Սա էներգետիկ համակարգում տասնյակ տարիների ընթացքում կայացված որոշումների արդյունք է:

– Իսկ հնարավո՞ր է մեխանիզմներ գտնել և էլեկտրաէներգիայի թանկացումը չեղյալ համարել:

– Վստահ եմ՝ այո՛:

– Ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

– Այդ ընկերությունում պետք է լուրջ մենեջմենթ ներդրվի: Պարզ է, որ սա ցածրորակ մենեջմենթի արդյունք է՝ սկսած կուտակած պարտքերից մինչև գնումները: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բավականին թանկ վարկեր է կուտակել: Ինչո՞ւ, ո՞վ է դրա համար պատասխանատու: Ինչպե՞ս է ստացվել, որ անգամ հայաստանյան շուկայական տոկոսադրույքներից էլ բարձր տոկոսով վարկեր են վերցրել: Արդյոք այստեղ չկա՞ն ուրիշ երևույթներ: Սեփականատերը պարտավոր էր նորմալ վերահսկողություն իրականացնել: Իսկ չիրականացնելու դեպքում պատասխանատո՞ւ է, թե՞ ոչ: Եվ ի վերջո՝ կա պետություն: Ու եթե այս պարտքերը կուտակվել են պետության ոչ պատշաճ վերահսկողության արդյունքում, պետությունը պետք է ապահովի այդ ծախսերի հատուցումը:

– Դուք ասում եք, թե ՀԷՑ-ում տիրող իրավիճակը վատ մենեջմենթի արդյունք է, բայց վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ սակագնի բարձրացումն անցած տարվա սակավաջուր լինելու, դոլարի թանկացման և ատոմակայանի աշխատանքի՝ նախատեսվածից շատ դադարի արդյունքն է:

– Դրանք կոնկրետ ռիսկեր էին, որոնք կառավարելի էին, բայց իրականում ցածրորակ կառավարման արդյունքն է, ինչը մեր հանրապետության ամբողջական խնդիրն է: Նույնը նաև քաղաքական համակարգին է վերաբերում:

– Հ. Աբրահամյանը նաև հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի թանկացման համար սոցիալապես անապահով խավին փոխհատուցում է տրվելու:

– Դա խղճուկ քայլ է: Բայց եթե նման ռեսուրս էր նախատեսվում, այդ գումարով նախապես թող փակվեր ՀԷՑ-ում առաջացած ճեղքը ու թույլ չտրվեր, որ սակագինը բարձրանա: Ես նաև ծայրահեղ միջոցների կողմնակից եմ՝ այս բնագավառում պետք է սնանկացման գործընթացներ լինեն՝ թող սեփականատերը սնանկ ճանաչվի, ու սեփականության իրավունքը փոխանցվի պետությանը: Բոլոր պարտքերն էլ թող դնեն սեփականատիրոջ վրա:

– Փաստորեն, իշխանությունները Հ. Աբրահամյանի միջոցով ցուցարարներին պատասխանեցին, թե իրենք չեն կարող կատարել նրանց պահանջը:

– Ես կառաջարկեի, որ կառավարությունը հրաժարվեր, որովհետև ակնհայտորեն ի վիճակի չէ լուծել խնդիրները: Եվ իրենց տեղը զիջեին նրանց, ովքեր կարող են դրանք լուծել: Հարցերը պետք է ավելի սուր դրվեն: Անցած տարի էլեկտրաէներգիայի սակագինը 10 տոկոսով բարձրացել է, հիմա ինչո՞ւ պետք է 15 տոկոսով բարձրանա:

– Էլեկտրաէներգիայի թանկացմանն ուղղված այս պայքարին ռուսական մամուլը բավականին բացասական արձագանք տվեց: Երկրորդ Մայդան համարեցին ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նրանք նման վերաբերմունք դրսևորեցին: Հատկապես, որ նման արձագանքը Հայաստանում հակառուսական տրամադրություններ է ստեղծում: Ռուսաստանը չի՞ գիտակցում այդ խնդիրը:

– Սա այն գաղութատիրական քաղաքականության հետևանքն է, որը Ռուսաստանն իրականացնում է այս տարածքում: Հայաստանը նրանց համար տարածք է: Ինչպես թե՝ գաղութում ձայն են բարձրացնում, ո՞վ է ձեզ թույլ տվել: Դրանից հետո գալիս են սպառնալիքները: Իսկ գիտե՞ք, թե ինչ է Մայդանը: ՌԴ-ում իշխող տեսակետի համաձայն՝ դա բոբո է: Ըստ իրենց՝ իրենք տալիս են վատագույն գնահատականը, որ հայերը սսկվեն: Հայաստանը անվանեցին ֆորպոստ, մի պետական պաշտոնյա չգտնվեց, որ ասեր՝ կներեք, մենք երկիր ենք: Մեր խորհրդարանում լկտիաբար են իրենց պահում, ռուսերեն են խոսում, հետո մինչև դեսպանի մակարդակը զայրանում են, թե այս մարդիկ չեն ցանկանում ռուսերեն խոսել: Մինչդեռ որևէ մեկը չի ուզում խոսել այն մասին, որ Ռուսաստանը կոռուպցիոն ռիսկ է, որ ռուսական ընկերությունների մուտքը Հայաստան երկարատև կոռուպցիոն ռիսկ է: Ընդ որում՝ այդ նույն ընկերությունները Ռուսաստանում ինչ-որ կանոնների ենթարկվում են, այստեղ շատ ավելի ազատ են: Եկեք չմոռանանք, որ էներգետիկ բնագավառը մեր պաշտոնեության կոռուպցիայի դրսևորման կամ սնուցման լավագույն դրսևորումներից մեկն է: Էներգետիկան այն բնագավառն է, որը ամենաեկամտաբերն է և որտեղ հսկայական միջոցներ են շրջանառվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում