Ջոհար Ցարնաևին, ում մահապատժի են դատապարտել 2013 թվականին Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու համար, ըստ ամենայնի կպահեն ամերիկյան Ինդիանա նահանգի Տերե-Հոթ քաղաքի բանտում՝ մինչ վճռի իրագործումը։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ, որպես կանոն, հենց այդ ուղղիչ հաստատությունում են տեղավորում նրանց, ովքեր մեղադրվում են դաշնային իշխանությունների կողմից և սպասում են մահապատժի։
Չորեքշաբթի նրա դեմ մահվան վճիռ է կայացվել։









































