ԱՄՆ սենատը, հետևելով ներկայացուցիչների պալատին, հավանության է արժանացրել օրինագիծը, որը նախագահին թույլ է տալիս առևտրային համաձայնագրեր կնքել պարզեցված հիմքով: Այս մասին գրում է BBC-ն:
Նախագահի վարչակազմը հնարավորություն է ստացել առևտրային համաձայնագրեր կնքել, որոնք կոնգրեսը կարող է միայն վավերացնել՝ առանց փոփոխություններ մտցնելու: Այդ քայլը կոչված է նպաստելու Ճապոնիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրային համաձայնագրերի իրագործմանը:
Օրինագծին աջակցել են 60 սենատորներ, դեմ են արտահայտվել 38-ը: Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի Սպիտակ տունը:









































