Pew Research Center ընկերության անցկացրած հարցման մասնակիցների մեծամասնությունը ԱՄՆ-ն աշխարհի ամենահանրաճանաչ պետությունն են անվանել: Նման պատասխան են տվել 40 երկրներում հարցման մասնակիցների 60 տոկոսը: Դա 4 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի:
Մասնավորապես դրական է գնահատվում է ԱՄՆ-ի տնտեսությունը և ԴԱԻՇ-ի դեմ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) Վաշինգտոնի պայքարը: Ամբողջ աշխարհում իսլամիստների դեմ ԱՄՆ-ի սկսած ռազմական արշավին աջակցում են հարցման մասնակիցների 62 տոկոսը: Իսկ ահաբեկչության մեջ կասկածյալների նկատմամբ կտտանքների կիրառմանը բացասաբար են վերաբերում 50 տոկոսը:
30 երկրներում ԱՄՆ-ին համարում են գլխավոր տնտեսական գերտերություն:











































