Թբիլիսյան հեղեղված կենդանաբանական այգուց կորած գծավոր բորենին գտնվել է սատկած վիճակում: Նրա մարմինը գտել են առյուծների և վագրերի վանդակներից ոչ հեռու, հայտնում է vesti.ru-ն:
Ուսուրական վագրի որոնումները շարունակվում են:
Հունիսի 23-ին կենդանաբանական այգու տարածքի մաքրման ժամանակ հայտնաբերվել է ևս մեկ կորած պինգվին` հաշվով տասներորդը: 7 թռչունների ճակատագիրը դեռևս անհայտ է: Նրանցից մեկը գտնվել է քաղաքի կենտրոնում` բենզալցակայանի մոտ: Մեկն էլ հասել է մինչև ադրբեջանական սահման:
Հունիսի 20-ին Ռուսթավի քաղաքի մոտ, տեղի բնակիչները բռնել է ուժասպառ աղվեսին, որը նույնպես փախել էր կենդանաբանական այգուց:










































