Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Փոքր ՀԷԿ–երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանն այս պահին միացել է Բաղրամյան պողոտայի ցուցարարներին։ «Միանշանակ կողմ եմ, որ կարողանանք հարցն ինչ-որ կերպ լուծել, բայց պետք է հարցն իսկապես քննարկվի»,-մեզ հետ զրույցում ասաց նա։ Նա ասաց, որ անկախ նրանից կբարձրացնեն սակագինը, թե ոչ, էներգոհամակարգի վիճակը ծանր է։ Ատոմակայանը, նրա խոսքով, 6-8 ամիս կկանգնի վերազինման, իսկ մենք պետք ութ ամիս կարողանանք մեր սպառողին էլէներգիայով ապահովել։ Սա, նրա խոսքով, ամենամեծ խնդիրն է։
Նրա խոսով՝ համակարգի առողջացման ծրագիր պետք է լինի.«Եթե ձեզ թվում է մտահոգները միայն Բաղրամյան պողոտայում են հավաքված, այդպես չէ»,-ասաց նա։









































