Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ դեսպանին Ֆրանսիայի ղեկավարության հեռախոսներն ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսման շուրջ սկանդալի հետ կապված: Այս մասին հայտնում է Reuters-ը:
WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ ԱԱԳ-ն 6 տարի լրտեսել է Ժակ Շիրակին, Նիկոլյա Սարկոզիին, Ֆրանսուա Օլանդին:
Ավելի ուշ ԱԱԳ-ն հերքել է Ֆրանսիայի ղեկավարների բանակցությունները գաղտնալսելու մասին տեղեկությունը:




































