Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարները չեն կարողանում համաձայնության հասնել թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ` նրա պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձ է խոստացել նրան, սակայն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին դա չի բավարարել: Ռամոսը պնդում է, որ պետք է տարեկան 10 մլն եվրո վաստակի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է 30 մլն եվրո և դարպասապահ Դավիդ դե Խեայի իրավունքները առաջարկել Ռամոսի տրանսֆերի դիմաց: Վերջինս, սակայն, բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:







































