Չինաստանը, որը իր զարգացման 7-մղոնանոց քայլերով առաջ է շարժվում, աշխարհի ամենաուժեղ տնտեսությունների ցուցակում կարող է շրջանցել ԱՄՆ-ին և 2050-ին ՀՆԱ մակարդակով առաջին տեղում հայտնվել: Նման կանխատեսում է արել Economist Intelligence Unit (EIU) վերլուծական կենտրոնը:
Փորձագետների տվյալներով՝ այս հարյուրամյակի կեսերին Չինաստանի տնտեսությունը կաճի 10 անգամ՝ ներկայիս 10.3 տրիլիոն դոլարից հասնելով 105.9 տրիլիոնի: Իսկ այդ ընթացքում ԱՄՆ տնտեսությունը կմեծանա միայն 4 անգամ և կկազմի 70.9 տրիլիոն՝ ներկայիս 17.4 տրիլիոն դոլարի դիմաց:
Այսպիսով, արդեն 35 տարի անց աշխարհի 10 ամենախոշոր տնտեսությունները հետևյալ տեսքը կունենան՝ Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ճապոնիա, Գերմանիա, Բրազիլիա, Մեքսիկա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա:







































