Կլոդ Մոնեի «Մանուշակագույն հիրիկներ» նկարը Sotheby’s աճուրդում վաճառվել է 10.8 մլն ֆունտ ստերլինգով (17.1 մլն դոլար): Այս մասին հաղորդում է Reuters-ը: Հունիսի 23-ին կայացած աճուրդում ֆրանսիացի նկարչի գործը դարձել է ամենաթանկարժեք լոտը:
Բացի այդ, աճուրդի ժամանակ վաճառվել է նաև Պաբլո Պիկասոյի «Գլուխը» նկարը՝ 4.4 մլն ֆունտ ստերլինգով (մոտ 7 մլն դոլար): 3.2 մլն ֆունտով (5 մլն դոլար) վաճառվել է Մարկ Շագալի «Ծաղիկներ պատուհանի մոտ» նկարը:
Ընդհանուր առմամբ աճուրդում վաճառվել է 42 արվեստի գործ՝ 71.5 մլն ֆունտ ստերլինգ (112.9 մլն դոլար) արժողությամբ:











































