Ամստրդամի «Սխինպոլ» օդանավակայանում տեխնիկական խոտանի պատճառով երկու օդանավեր հարկադիր վայրէջք են կատարել: Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ երկու օդանավերն էլ վայրէջք են կատարել բարեհաջող, առանց միջադեպերի: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Օդանավերից մեկը, որի օպերատորն է հանդիսանում ամերիկյան Delta Airlines ավիաընկերությունը, Ամստերդամ-Մումբայ չվերթ իրականացնելու ընթացքում անսարքությունների ի հայտ գալուց հետո վերադարձել է թռիչքուղի:
Երկրորդ օդանավի օպերատորը հոլանդական KLM-ն է: Միլան ուղևորվող օդանավը վերադարձել է, երբ օդաչուները հայտնել են խցիկում ծխի առկայության մասին: