Վրաց-թուրքական սահմանին ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու: Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությամբ կինը և տղամարդը փորձել են Սարպի անցակետից 236 գրամ ցեսիում և 50 գրամ կարմիր սնդիկ անցկացնել: Այս մասին հայտնում է apsny.ge-ն:
Նյութերի ընդհանուր արժեքը կազմում է 2,5 միլիոն դոլար: Ձերբակալվածների մոտ նաև հայտնաբերվել են գունավոր քարեր:
Առայժմ հայտնի չէ, թե նրանց ինչ ճակատագիր է սպասվում: Առգրավված նյութերը տեղափոխել են Թուրքիայի միջուկային հետազոտությունների կենտրոն:









































