Հռոմի պատմական «Գամարելլի» կարի արհեստանոցի ցուցափեղկում՝ Պանթեոնից ոչ հեռու, ցուցադրված է ձեռքի աշխատանքի ճերմակաթույր զգեստ՝ նախատեսված Հռոմի նոր պապի համար, որին կոնկլավը պետք է ընտրի մինչև մարտի 31-ը:
Քանի որ Կաթոլիկ եկեղեցու ապագա առաջնորդի կազմվածքը հայտնի չէ, հագուստը կարվում է 3 ստանդարտ չափի՝ փոքր (S), միջին (М) ու մեծ (L):
Նորընտիր պապը պետք է փոխի հագուստը ընտրվելուց անմիջապես հետո Սիքստինյան կապելլայի հետևի հատուկ սենյակում, հայտնում է ITAR-TASS-ը:
Բացի սպիտակ զգեստից՝ ցուցադրված են պապի զգեստի այլ տարրեր ևս՝ կարմիր թավշե թիկնոց, գլխարկ, տաբատակալներ ու կարմիր կոշիկներ:
«Գամարելլին» կարի ամենահին արհեստանոցներից է, որտեղ հոգևորականների հանդերձանք է կարվում: Այն սկսեց պապերին ծառայել դեռ 1798թ. Ջովաննի Անտոնիո Գամարելլիի կենդանության օրոք՝ Պիոս 6-րդ պապի ժամանակ:
«Գամարելլին» սպասարկել է հարյուրավոր եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների, 20-րդ դարի Հռոմի բոլոր պապերին, այդ թվում՝ Բենեդիկտոս 16-րդին: