ԱՄՆ-ն ծրագրում է Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներում տեղակայել ծանր սպառազինություն՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը։ Այս մասին փոխանցում է Associated Press-ը։
«Մենք մտադիր ենք տեղաշարժել այդ սպառազինությունը զորավարժությունների անցկացման հետ։ Դրանք ստատիկ չեն լինի»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մոտ 250 տանկեր կտեղակայի Բուլղարիայի, Էստոնիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի տարածքներում։











































