Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները 2010թ. Ընթացքում նվազել են մոտ 135 մլն դոլարով: Սա երևում է ԿԲ կողմից երեկ հրապարակված «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակը և կազմը» զեկույցում: Ըստ այդմ` համախառն արտաքին ակտիվները տարվա սկզբին կազմել են մոտ 2 մլրդ դոլար, իսկ տարվա վերջին` 1 մլրդ, 865 մլն դոլար: Զուտ արտաքին ակտիվները, այսինքն` արժույթով ազատ փոխարկելի ակտիվները, նվազել են մոտ 200 մլն դոլարով` 1 մլրդ, 363 մլն ԱՄՆ դոլարից դառնալով 1 մլրդ, 165 ԱՄՆ դոլար:








































