Առնվազն 110 աղջիկներ և կանայք Գերմանիայից ուղևորվել են Սիրիա՝ ամուսնանալու համար ԴԱԻՇ-ի գրոհայինների հետ։ Այս մասին հայտնում է գերմանական Augsburger Allgemeine Zeitung պարբերականը՝ հղում անելով սեփական հետազոտություններին։
Պարբերականի տվյալներով՝ միտումն աճում է, որոշ կանայք մեկնում են ԴԱԻՇ-ի գրոհայինների մոտ իրենց երեխաների հետ, ընդհանուր առմամբ Գերմանիայից դուրս է եկել 36 անչափահաս։
Թերթը սեփական հետաքննությունն է անցկացրել՝ համացանցում տեղադրելով հայտարարություն Գերմանիայի անհայտ երիտասարդ մուսուլման կնոջ անունից, ով իբր հանդես է եկել հաջակցություն արմատական իսլամի և կոչ արել կանանց ուղևորվել մարտական գործողությունների տարածաշրջան։









































