ITV News-ին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիթֆը պատմել է, թե որտեղ է իրեն տեսնում 10 տարի անց: Շատերը զարմացել են՝ իմանալով, որ կարիերիստուհի Սվիֆթն իրեն պատկերացրել է ամուսնացած կնոջ դերում՝ շրջապատված երեխաներով: Նա արդեն իսկ սկսել է մտահոգվել, թե արդյոք կարո՞ղ է նրանց կյանքը դարձնել անվտանգ:
Թեյլորը հայտարարել է, որ կյանքի իմաստը գումարներ վաստակելը և շահութաբեր գործարքներ կնքելը չէ: Նա ընդգծել է, որ իր համար ոգեշնչող օրինակ է ծառայել Անջելինա Ջոլին, որը հաջողությամբ համատեղում է կարիերան ու բազմաթիվ երեխաների դաստիարակությունը: Դրա հետ մեկտեղ Թեյլորը հայտարարել է, որ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի 10 տարի անց:










































