Mignews-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ստեղծված նոր սարքը կույրերին հնարավորություն կտա «տեսնել» լեզվի օգնությամբ: Նրանք կարող են տարածքում կողմնորոշվել ազդանշանների միջոցով: Սարքը ծրագրային ապահովման միջոցով ձևավորում է պատկերը, որը նկարում է հատուկ ակնոցի տեսախցիկը: Էլեկտրական ազդակները ստանում է մարդու բերանում գտնվող սարքը, ինչից հետո սկսվում է վիբրացիա:
Կույրերն այդ սարքի օգնությամբ կարող են հստակեցնել տեսախցիկի գրանցած գտնվելու վայրը, օբյեկտների չափերն ու ձևերը: Սարքը մարդկանց կօգնի հասկանալ, թե արդյոք շարժվո՞ւմ են շրջակա օբյեկտները, թե՞ ոչ:







































