Լոնդոնի «Արսենալ»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Պիեր Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Տեղեկությունների համաձայն` «զինագործներ»-ը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 40 մլն եվրո են առաջարկում:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Դորտմունդցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իր հերթին հայտարարել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրեն դրսևորելու հնարավորություն կունենա:
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Բունդեսլիգայի 33 հանդիպումների, 16 գոլի և գոլային 6 փոխանցումների հեղինակ է դարձել:








































