Լոնդոնի «Արսենալ»-ի լեգենդար հարձակվող Տիերի Անրին խոսել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի մասին, նշելով, որ վերջինս կարող է դառնալ «զինագործներ»-ի ապագա աստղը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Իհարկե, «Արսենալ»-ին նոր ֆուտբոլիստներ են պետք, սակայն թիմն արդեն իսկ հրաշալի ֆուտբոլիստ ունի: Ալեքսիս Սանչեսին մի փոքր հարմարվել է պետք:
Նա հրաշալի մրցաշրջան է անցկացրել, սակայն ես սպասում եմ, որ գալիք մրցաշրջանում մենք կտեսնենք այլ Սանչեսի»,- հայտարարել է Անրին:








































