Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վատ հարաբերությունների մեջ է թիմի առաջատար մի քանի ֆուտբոլիստների հետ:
Պերեսի և պաշտպան Սերխիո Ռամոսի հարաբերությունները վատացել են ֆուտբոլիստի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով: «Արքայական ակումբ»-ի դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը դժգոհ է, որ Պերեսը մի քանի անգամ ցանկացել է թիմ հրավիրել Ջանլուիջի Բուֆոնին և չի սատարել իրեն Ժոզե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի ժամանակ:
Քրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է, որ Պերեսը չի աջակցել իրեն ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված երեկույթի հետ կապված միջադեպի ժամանակ: Բացի այդ, Պորտուգալիայի հավաքականի ավագը նաև դժգոհ է, որ ակումբը հաշվի չի առել իր կարծիքը, երբ որոշվում էր Կարլո Անչելոտիի ապագայի հարցը:








































