Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 21-ին Արեգակի վրա գրանցվել են M դասի երկու հզոր բռնկումներ, որոնք ուղեկցվել են Երկրի ուղղությամբ կորոնալ զանգվածի արտանետմամբ: Այս մասին հայտարարել է ակադեմիկոս Ե. Ֆյոդորովի անվան գեոֆիզիկայի ինստիտուտը:
Վերջինիս հաղորդմամբ՝ բռնկումներից մեկը գրանցվել է մոսկովյան ժամանակով ժամը 04.42-ին և տևել է 58 րոպե, իսկ մյուսը՝ ժամը 05.36-ին և տևել է 56 րոպե: Կանխատեսվում է, որ Արեգակի վրա նման բռնկումների տեսքով ակտիվությունը կպահպանվի նաև հունիսի 22-ին ու 23-ին: Քիչ հավանական է համարվում, որ կգրանցվի ամենաբարձր՝ X դասի բռնկում: Արևային բռնկումները, կախված ռենտգենային ճառագայթի ուժգնությունից, բաժանվում են 5 դասի՝ A, B, C, M և X:









































