Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սաղավարտ` քարոզչության դեմ

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորները, որոնք, բնականաբար, ներկայացնում են Իլհամ Ալիևի ճամբարը, քննադատել են Ադրբեջանի արմատական ընդդիմությանն ու ասել, որ նրանք իրենց գործունեությամբ և դիրքորոշումներով, ելնելով իշխանության հանդեպ զուտ անձնական վերաբերմունքից, նպաստում են Հայաստանի շահերին:

Ծանոթ պատկեր է, չէ՞: Հայաստանում էլ, երբ ընդդիմությունը սկսում է ակտիվ գործողություններ, իշխանությունն անմիջապես շրջանառության մեջ է դնում թշնամու, այսինքն` Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու վարկածը, ասելով, որ ընդդիմությունն ապակայունացնում է երկիրը և նպաստում Ադրբեջանի շահերին: Թե ինչպես կլուծեն այդ խնդիրը Ադրբեջանի հասարակությունն ու ընդդիմությունը` իրենց գործն է: Իսկ որ խնդիրը լուրջ է և այն լուծելու անհրաժեշտություն ունի նաև Հայաստանի հասարակությունն ու ընդդիմությունը, կարծես թե աներկբա է: Այլապես իշխանությունը,- ինչ իշխանություն էլ Հայաստանում լինի,- կարող է տրվել այդ գայթակղությանն ու ցանկացած ընդդիմադիր նախաձեռնություն որակել որպես Ադրբեջանի շահերին նպաստող քայլ և այդպիսով հռչակել ազգային դավաճանություն:

Բանը դավաճանության հռչակումների դեռ չի հասել, բայց շարունակվելու դեպքում, կարող եք վստահ լինել, որ մի օր կհասնի: Իսկ սեղանին ոչ թե ընդդիմությունների, ընդդիմադիր գործունեության, այլ պետության ճակատագիրն է, որովհետև ընդդիմադիր գործունեությունը թշնամիների շահերը սպասարկող ակտ որակող պետությունը կանգնում է ճահճացման և ինքնաոչնչացման ռեալ ճանապարհի վրա: Հետևաբար պետք է այդ երևույթի դեմ պայքարել և հանրությանը ներշնչել հակառակը` որ այն ուժերը, որոնք երկրում կփորձեն խոսքի ազատությունը, քաղաքացիական իրավունքները սահմանափակել այդօրինակ շահարկումներով` իրենք են, այսպես ասած, թշնամու ջրաղացին ջուր լցնողները:

Հայաստանի հասարակության մեջ անհրաժեշտ է կատարել արժեքային լուրջ վերանայումներ, ըստ որի` ոչ թե ազատության և իրավունքի համար պայքարողն է հակառակորդի կամ թշնամու շահերի պաշտպանը, այլ` ազատության և իրավունքի համար պայքարն ապօրինաբար արգելակողը: Հասկանալի է, որ այդ խնդիրը մեկ օրվա լուծելիք հարց չէ, առավել ևս, երբ կա Ղարաբաղի հարցը: Այն միշտ շատ դյուրագրգիռ ռեժիմի վրա է պահելու հանրային տրամադրությունները, և դրանք միշտ կիսվելու են, կիսվելու են կրիտիկական չափաբաժնով, և միշտ այնքան մարդ է տրվելու շահարկումներին, որքան մարդ որ պետք է շահարկումների արդյունավետության համար: Բայց կասկած չկա, որ չնայած խնդրի բարդությանը, հասարակական-քաղաքական առողջ միջավայրին պատկանող, արդիական մտածողության և պետական շահով առաջնորդվող ուժերի համար դրա լուծումը առաջնային, անգամ կենսական խնդիր է:
Մի տարբերակ էլ կա իհարկե` երբ կկարգավորվի Ղարաբաղի հարցը, կկնքվի ինչ-որ համաձայնագիր, և Ադրբեջանը կդադարի լինել այն սպառնալիքը, որ ներկայացվում է: Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի շահարկել, որ ակտիվ ժողովրդական նախաձեռնություններն ու ընդդիմադիր գործունեությունը Ադրբեջանի օգտին են: Բայց եթե անգամ ենթադրենք, որ Ղարաբաղի հարցը վերջնական, պայմանագրային կարգավորում է ստանում հենց այն տեսքով, ինչ ձեռնտու է Հայաստանին և Ղարաբաղին, և որը բխում է հայկական պետականությունների ռազմաքաղաքական շահից, ապա դա առավել ևս կարող է տևել տարիներ, մինչև առկա ստատուս քվոն ստանա միջազգային հաստատում և վերջնական կնիք:

Իսկ գնալ այլ բովանդակության կարգավորման, թեկուզ հանուն Հայաստանում ժողովրդավարական պայքարը շահարկումների ցանցից դուրս բերելու հեռանկարի` կնշանակի գնալ պետական ռազմաքաղաքական շահի դեմ: Պետությունը չի կարող շահել ինքն իր հաշվին, եթե խոսքը երկու դեպքում էլ ռազմավարական խնդիրների մասին է` Ղարաբաղ և Ժողովրդավարություն: Ղարաբաղ կամ ժողովրդավարություն, կամ էլ Ղարաբաղ, թե ժողովրդավարություն բանաձևերը Հայաստանի համար պետք է մերժելի լինեն մեկընդմիշտ: Ղարաբաղ և ժողովրդավարություն, կամ ժողովրդավարություն և Ղարաբաղ. ահա այն բանաձևը, որը պետք է ընդունելի լինի հայկական պետականությունների ռազմաքաղաքական շահի սպասարկման գործում:

Հետևաբար «թշնամու ջրաղացին ջուր լցնելու» վերաբերյալ շահարկումների հանդեպ հանրային դիմադրունակության բարձրացման խնդիրը պետք է դիտարկել Ղարաբաղի կարգավորման գործընթացից անկախ: Այդ հարցում, դժբախտաբար, որոշակի խնդիրներ է առաջացնում երկրի հիմնական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի պահվածքը, երբ հայտարարվում է, որ Կոնգրեսը չի գնա ցնցումների, որպեսզի չոգևորի Ադրբեջանին: Հասկանալի է, որ այդ ձևակերպումն ունի օբյեկտիվ հիմքեր: Բայց, մեծ հաշվով, այդ համատեքստը շատ հարաբերական է, հետևաբար թերևս գերադասելի է ձեռնպահ մնալ այդօրինակ հայտարարություններից, քանի որ դրանք թուլացնում են իշխանական քարոզչական շահարկումների հանդեպ հանրային դիմադրունակությունը:

Բանն այն է, որ ցնցում, անկայունություն և այդ կարգի այլ հասկացությունները խիստ հարաբերական են, չունեն հստակ չափանիշներ և չափորոշիչներ, սահմանումներ: Այսինքն` տասը հոգանոց բողոքը իշխանությունը կարող է, ցանկության դեպքում, ներկայացնել անկայունություն և ցնցում, առավել ևս, երբ իշխանության ձեռքին են քարոզչական բոլոր հեռարձակող միջոցները, որոնք թերթերի և ինտերնետի հանդեպ ունեն անհամեմատ մեծ սփռում: Հետևաբար եթե խոսք է գնում ցնցումներ և անկայունություն թույլ չտալու մասին, թերևս կա՛մ պետք է խուսափել այդ մասին խոսելուց, կա՛մ էլ պետք է առավել լայն և մանրամասն բացատրական աշխատանք տանել քաղաքացիների հետ, թե ինչ պատկերացումներ կան այդ ձևակերպումների տակ, ինչ սահմաններ, ինչ չափանիշներ: Այսինքն` քաղաքացիների մոտ թերևս հարկավոր է ձևավորել չափանիշներ և պատկերացումներ, որոնք հնարավորություն կտան նրանց առավել ադեկվատ լինել քարոզչական շահարկումների հանդեպ: Չէ՞ որ ընդդիմությունն ինքն է այժմ խոստովանում, որ իշխանությունն անելանելիությունից դրդված քարոզչական պատերազմ է վերսկսել իր դեմ: Ուրեմն պետք է դրան դիմագրավել` ոչ թե իշխանությանը քարոզչական մանիպուլյացիաների լրացուցիչ հիմքեր տալով, այլ հանրության հետ հնարավորինս լայնաճակատ և հանգամանալից բացատրական աշխատանքով, որպեսզի իշխանության շահարկումները ստանան առավելագույնս մերկապարանոց տեսք, և ազատության, իրավունքի, ժողովրդավարության համար պայքարը երբեք չներկայացվի որպես թշնամիներին մատուցված ծառայություն:

Ի վերջո, կան բաներ, որոնց մասին խոսքերն ավելորդ են, քանի որ անհրաժեշտության դեպքում փոխըմբռնումն ու փոխադարձ ընկալումը լինում են ինքնաբերաբար: Այսինքն` հանրային օրգանիզմում կան ենթագիտակցական կարգավորիչներ, որոնք հասարակությունների վարքը համարժեք են դարձնում միջավայրերին ուղղված մարտահրավերների հանդեպ: Ի վերջո, Հայաստանում քաղաքացիական ներկայիս ակտիվությունը հենց դրա վկայությունն է, երբ հասարակությունը իր այդ ենթագիտակցական կարգավորիչների աշխատանքի միջոցով հասել է այն գիտակցության, որ առկա վիճակը պարզապես անհնար է դարձնում ներկայիս և ապագայի հնարավոր մարտահրավերներին դիմադրելը, և կարիք կա ինքնակազմակերպվելու և արդյունավետ դիմադրություն ձևավորելու:

Օրինակ` այդ համատեքստում ներկայումս ավելորդ են դարձել հասարակությանը արթնանալու, անտարբեր չլինելու և այլնի կոչերը, քանի որ իրավիճակի ծանրության հանրային գիտակցությունը կա, առաջացել է և մեծ մասամբ` ինքնըստինքյան, հենց ներքին մեխանիզմների ինքնավար աշխատանքով, ու հիմա մարդիկ պարզապես ելքերի ու տարբերակների պահանջարկ ունեն: Նույնկերպ էլ արտաքին վտանգի պարագայում` մարդիկ կմիավորվեն և այդ վտանգը կկանխարգելեն ինքնաբերաբար, ներքին մղումով, ենթագիտակցական կարգավորիչների միջոցով: Ներկայում խնդիրը հանրությանը գիտակցական դաշտում շահարկումների հանդեպ դիմադրունակ դարձնելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում