Ադրբեջանն ապագայում հուսով է օգտագործել Եվրոպայի տարածքում «Թուրքական հոսքի» շարունակման գազատրանսպորտային հզորությունը՝ իր գազահանքերի գազը դրանով մատակարարելու համար:
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը. ««Թուրքական հոսքը» «Հարավային գազային միջանցքի» մրցակիցը չէ, որովհետև գազի մեր պաշարները վաճառվել են 25 տարով, գնորդները պարտավոր են ընդունել այն, իսկ Ադրբեջանում հաջորդ սերնդի հանքավայրերի համար անհրաժեշտ են նոր խողովակաշարեր:
Եթե «Թուրքական հոսքը» կառուցվի ավելի արագ, քան «Հարավային գազային միջանցքը», ապա դա չի հարուցի խնդիրներ, որովհետև երբ կկառուցվի TAP գազատարը, մեր սպառողները պարտավոր կլինեն ընդունել մեր գազը: Մենք հուսով ենք, որ եթե կառուցվի «Թուրքական հոսքը», ապա, մենք բնականաբար, կարող ենք օգտագործել դրա շարունակությունը: Կամ էլ մենք պետք է ընդլայնենք TANAP և TAP գազատարները. մենք ունենք այդ երկու տարբերակը»:







































