Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան համաձայնել է իր թեկնածությունն առաջադրել և մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին:
«Մարադոնան ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի թեկնածու կլինի: Նա պայքարում է բոլոր ֆուտբոլիստների անունից` վայելելով մեծ հեղինակություն: Դիեգոն չի վախենում խոսել ֆուտբոլի աշխարհում տիրող կոռուպցիայի մասին»,- Telesur-ի եթերից հայտարարել է լրագրող Վիկտոր Մորալեսը:
Հիշեցնենք` հունիսի սկզբին Յոզեֆ Բլատերը հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին, որը կապված է ՖԻՖԱ-ում տեղի ունեցած կոռուպցիոն աղմկոտ սկանդալի հետ: Կազմակերպության նախագահի ընտրությունները կկայանան 2015 թվականի վերջին կամ 2016-ի սկզբին:








































