Իշխանությունները գրոհայինների հարձակումից հետո տարհանում են աֆղանական խորհրդարանի ստորին պալատին: Այս մասին հայտնում է տեղական TOLO News հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ Քաբուլի կենտրոնում խորհրդարանական համալիրի առաջ մի շարք պայթյուններ են որոտացել, որից հետո գրոհայինները հարձակվել են շենքի վրա:
Անվտանգության աշխատակիցները փորձում են պատգամավորներին և լրագրողներին տանել անվտանգ վայր: Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չկա:
«Պաժվակ» գործակալությունը հայտնում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:








































