Friday, 12 06 2026
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը

Եվրոպան զննում է իրավիճակը

Ապրիլի 11-ից Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կավարտվի այսօր` ապրիլի 15-ին: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանի հարցը չի քննարկվում:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը երեկ հանդես է եկել կոմիսարիատի գործունեության զեկույցով, որի ընթացքում նրան հարց է ուղղել Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը: Պրեսկոտը հետաքրքրվել է, թե արդյոք իր զեկույցում անդրադառնալո՞ւ է Մարտի 1-ի զոհերի խնդրին: «Զեկույցը դեռ հրապարակված չէ, և ակնհայտ է, որ անդրադառնալու ենք 10 մարդկանց սպանության հետաքննությանը»,- նշել է Համարբերգը:
ՀՀ ԱԺ«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ Թոմաս Համարբերգին հարցեր տալու հնարավորություն էր տրվել, և դրանից նաև ինքն է օգտվել, և որ իր հարցին ի պատասխան ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ Հայաստանի վերաբերյալ զեկույց է նախապատրաստում:

Կուլիսներում արդեն տիկին Փոստանջյանը Համարբերգին փաստաթղթեր է փոխանցել, որոնք առնչվում են հայաստանյան ներքաղաքական կյանքում ընդդիմության նկատմամբ իշխանությունների գործած ոտնձգություններին, մասնավորապես` «Ժառանգության» պատգամավորների հետ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հայտնի միջադեպին, ինչպես նաև իր եղբոր` Տիգրան Փոստանջյանի և Սամսոն Ղազարյանի ձերբակալությունների փաստերին:«Այդ փաստաթղթերը փոխանցել եմ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, նա նշեց, որ շատ լուրջ հետևում է և զեկույց է պատրաստելու Հայաստանի վերաբերյալ` զեկույցում հնարավորինս ներառելով բոլոր մտահոգիչ հարցերը»:

Զ.Փոստանջյանին հարցրեցինք` արդյո՞ք Հայաստանի հարցով նոր համազեկուցող Աքսել Ֆիշերի հետ շփումներ ունեցել է: Զ.Փոստանջյանը նշեց, որ հանդիպել է նոր համազեկուցողի հետ, նրան և ԵԽԽՎ Մոնիտորինգի այլ անդամներին է փոխանցել նույն փաստաթղթերը` ընդդիմադիր գործիչների հետ կատարվածի առնչությամբ. «Խնդրել եմ, որ եթե Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ընթացքում հնարավորություն լինի քննարկում ծավալել` անպայման բարձրացնեն այդ հարցերը: Բայց չեմ կարծում, որ Մոնիտորինգի հանձնաժողովի մեկժամյա նիստում Հայաստանի թեման քննարկվի, կարծում եմ` եթե անդրադարձ լինի, այն խիստ համառոտ կլինի»:

«Ժամանակ»-ի հարցին, թե ի՞նչ տպավորություն թողեց Աքսել Ֆիշերը` Հայաստանի իրավիճակին հասցրե՞լ է ծանոթանալ, ի՞նչ տրամադրություններ ունի, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց.«Իհարկե, Ֆիշերը ուներ որոշակի պատկերացումներ, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ջոն Պրեսկոտը իսկապես ավելի տեղեկացված է: Այս պահին առայժմ ոչինչ չեմ կարող կանխատեսել»:

Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ Բյուրոն հունվարի վերջին որոշում կայացրեց ԼՂ հարցով ենթահանձնաժողովը վերստեղծելու մասին: Արդյո՞ք հայկական կողմը բոյկոտելու է ենթահանձնաժողովի նիստերը` օրերս Ա.Ռուստամյանին հարցրել էին լրագրողները. «Ես անձամբ ասում եմ` այո: Հայաստանը չպետք է մասնակցի առանց Ղարաբաղի: Իմ տեսակետը դա է, և ես կարծում եմ` այն կիսում է նաև իշխանությունը: Ղարաբաղի լեգիտիմ ներկայացուցիչների մասնակցությունը նման քննարկումներին, որտեղ իրենց կենսական շահերն են քննարկում, անխուսափելի է, և առանց դրա հնարավոր չէ ակնկալել որևէ լուրջ, խորքային քննարկում»:

ԼՂ հարցով ենթահանձնաժողովի շուրջ վերջին խմորումների առնչությամբ Զարուհի Փոստանջյանը«Ժամանակ»-ին հայտնեց, որ ենթահանձնաժողովի գործունեության հարցը այս նստաշրջանում, փաստորեն, նորից ձախողվեց: Ո՞րն է դրա պատճառը` հարցրեցինք. «Հավանաբար գիտակցում են, որ եթե կողմերը չեն ցանկանում մասնակցել նման հանձնաժողովի գործունեությանը, ավելին` կողմերը իրենց պայմաններն են առաջարկում, հետևաբար` դրա գործունեությունն ի սկզբանե ձախողված է: Նման փորձ արվեց նաև Ռուսաստանի և Վրաստանի հարցով, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ նման նախկին փորձերը ԵԽԽՎ-ում ձախողվել են:

Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման նախաձեռնությամբ հանդես եկավ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն, ով որոշակի պարտավորվածություն է զգում Ադրբեջանի պատվիրակության հանդեպ այս հարցով: Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը ձախողվել է, որովհետև ֆորմատը, որը նախատեսվում էր նախ այս Վեհաժողովի ո՜չ առաքելության մեջ է մտնում, ո՜չ նման հարցերի քննարկման փորձ ունի, ո՜չ էլ գործիքներ ունի ԼՂ խնդրի կարգավորման շուրջ քայլեր իրականացնելու: Այսինքն` թեև Չավուշօղլուի կողմից փորձ արվեց ենթահանձնաժողովի ստեղծման, բայց պարզ է, որ հակամարտության կարգավորման քաղաքականությունը վարում է ԵԱՀԿ ՄԽ-ն, և դա է ամենաարդյունավետ ձևաչափը, դրանից դուրս ֆորմատները արդյունավետ չեն կարող լինել: Հենց նման դիրքորոշում էլ հայտնեցին` թե՜ Համարբերգը, թե՜ Յագլանդը: Այսպիսով, Չավուշօղլուին մնաց ևս երկու նստաշրջան` նորից ջանքեր գործադրելու այդ մեռելածին ենթահանձնաժողովի հարցը վերակենդանացնելու ուղղությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում