Խնձորի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի քանակը, հայտնում է healthinfo.ua-ը: Այդ մասին վկայում են Օհայոյի համալսարանի գիտնականների հետազոտությունների արդյունքները:
Փորձի ընթացքում գիտնականները նկատել են, որ այն կամավորների դեպքում, ովքեր մի ամսվա ընթացքում ամեն օր օգտագործել են խնձոր, արյան մեջ 40 տոկոսով նվազել են այն նյութերը, որոնք առաջացնում են երակների կոշտացում:
Գիտնականները պնդում են, որ ցանկալի ազդեցության հասնելու համար օրական հարկավոր է ուտել մի քանի խնձոր:








































