Wednesday, 01 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում

ԵՄ-ն օգնում է ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը

ԵՄ-ում հասկանում են, որ Հայաստանը և ընդհանրապես նախկին խորհրդային տարածքի երկրները Ռուսաստանից կախված են տարբեր թելերով, և այդ թելերի փունջը միանգամից հնարավոր չէ կտրել: Դրա համար նրանք փորձում են Ռուսաստանին կապող թելերը կտրել հատիկ առ հատիկ: Մեզ Ռուսաստանին կապող թելերից ամենակարևորը էներգետիկան է. Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կախված է Ռուսաստանից, քանի որ Հայաստան ներմուծվող գազը և նավթամթերքը ռուսական են:

Հայաստանի էներգետիկ անկախությունը մեծացնելու համար Եվրամիությունը որոշել է օգնել Հայաստանին ավելի քիչ էներգիա սպառել, և դա անել էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: 2009թ. Արևելյան գործընկերության շրջանակներում մեկնարկել է E5P ծրագիրը, որը կոչված է նպաստելու գործընկերության անդամ երկրների էներգաարդյունավետության բարձրացմանը, քանի որ նախկին ԽՍՀՄ երկրներում էներգետիկայի սպառումը 2,5-3 անգամ ավելի բարձր է ԵՄ ցուցանիշներից:

E5P ծրագրից օգտվելու հնարավորություն ստացած Հայաստանի համար դոնոր երկրները՝ ԵՄ անդամները և ԱՄՆ-ը, խոստացել են հավաքել 19 միլիոն եվրո, ևս 1 միլիոն հատկացնելու է Հայաստանի կառավարությունը՝ որպես ծրագրում իր մասնակցության համաֆինանսավորում:

Արևելյան գործընկերության անդամ երկրները, բացառությամբ Ադրբեջանի, իրենց էներգետիկ խնդիրները լուծելու համար պարտադրված են գազ և նավթամթերք ներմուծել Ռուսաստանից: Որքան այս երկրները ոչէներգաարդյունավետ են, այնքան այդ ներկրումների ծավալն ավելի մեծ է, և մեծ է կախվածությունը Ռուսաստանից: ԵՄ-ն փորձում է օգնել Արևելյան գործընկերության անդամ երկրներին՝ իրենց տնտեսությունը, ենթակառուցվածքները դարձնել ավելի էներգաարդյունավետ:

ԵՄ պաշտոնյաները էներգաարդյունավետությունը փոխաբերական իմաստով անվանում են վառելիքի նոր տեսակ, իսկ Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանն ասում է, որ էներգաարդյունավետությունը հինգ անգամ ավելի էժան է, քան էլեկտրաէներգիայի արտադրությունը: Սա նշանակում է, որ 1 կվտ.ժ հոսանք արտադրելն հինգ անգամ ավելի թանկ է, քան այդքան հոսանք խնայելը:

Ինչպես է ուզում E5P ծրագիրը ծախսել հավաքվելիք 20 միլիոն դոլարը, որից այս պահին առկա է 5 մլն եվրոյից մի փոքր ավելին: Առաջին ծրագիրը Երևանի լուսավորության համակարգն է և այդ համակարգը ավելի էներգախնայող լամպերով կահավորելը: Կան ծրագրեր համայնքներում կենտրոնացված ջեռուցման համակարգերի ներդրման ուղղությամբ, Երևանի քաղաքային տրանսպորտը տրոլեյբուսներով համալրելու ուղղությամբ: Եվրոպացի չինովնիկները խիստ զարմացած են, որ Երևանում տրոլեյբուսները երթևեկում են դատարկ, այն դեպքում, երբ երթուղային տաքսիները գերծանրաբեռնված են: Նրանց զարմանալու պատճառն այն է, որ այդ պաշտոնյաները երբևէ իրենց նեղություն չեն տվել նստել տրոլեյբուս և չեն փորձել մի կետից մեկ այլ կետ հասնել տրոլեյբուսով, որը ժամանակի և նյարդերի անիմաստ վատնում է՝ նկատի ունենալով, թե երթուղու ընթացքում քանի անգամ է վթարվում տրոլեյբուսը:

Հայաստանի Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը ևս ընդունում է, որ Հայաստանում էներգետիկ արդյունավետությունը ցածր է, և դրա բարձրացման շնորհիվ հնարավոր է խնայել այնքան էլեկտրաէներգիա, որքան արտադրում են Հայաստանի բոլոր փոքր ՀԷԿ-երը միասին: Բայց Հայկ Հարությունյանը մեկ այլ կարևոր տեղեկություն է հրապարակում, որը թեև կապ չունի էներգաարդյունավետության հետ, բայց առնչվում է էներգետիկայի այլընտրանքային աղբյուրների ներդրմանը: Ըստ փոխնախարարի՝ վերջերս Դուբայում տեղի է ունեցել արևային էլեկտրակայանի շնորհանդես, որի արտադրած էլեկտրաէներգիայի գինը եղել է 5,9 ցենտ 1 կվտ.ժ էլեկտրաէներգիայի համար: Սա չափազանց կարևոր արդյունք է, քանի որ մինչև վերջերս երբ խոսք էր լինում արևային էլեկտրակայանների մասին, հայտարարվում էր, որ դրանց արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը մրցունակ չէ շուկայում: Հիմա ստացվում է, որ արևային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան կարող է կրկնակի էժան լինել Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայից, որը ՀԷՑ-ը գնում է 60 դրամով՝ 12 ցենտից մի քիչ էլ բարձր գնով:

Հարությունյաննը ասում է, որ մյուս տարի 28 միլիոն դոլարի վարկային միջոցներ են ներդրվելու Հայաստանում արևային էլեկտրակայանների կառուցման և շահագործման համար, և այդ գումարները տրվելու են բավական ցածր տոկոսադրույքներով ու բավական երկար ժամկետով: Առաջին նման էլեկտրակայանը կարող է գործել արդեն 2016 թ. վերջին:

Հայաստանին Ռուսաստանի հետ կապող էներգետիկ ճյուղը կարող է կտրվել, և դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան կարելի է նույնիսկ պատկերացնել: Աշխարհը ավելի համարձակորեն է հրաժարվում հանածո վառելիքի օգտագործումից, և հանածո վառելիքի պաշարներից զուրկ Հայաստանը պետք է առաջամարտիկ լինի նման տեխնոլոգիաների մասսայական ներդրման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում