Apple ընկերությունը արտոնագրել է նոր կոմպոզիտային նյութ, որի օգտագործումը թույլ կտա սարքավորումը արտադրել առանց պլաստիկային հավելումների, որոնց առկայությունը խախտում է կորպուսի ամբողջականությունը, հայտնում է ria.ru-ն:
Նոր նյութն ունի անոդացված մետաղի տեսք, բայց նաև՝ բավարար թողունակություն: Դրա օգտագործման շնորհիվ սարքավորման կորպուսը ամբողջական տեսք կունենա: Միաժամանակ կոմպոզիտային նյութը չի ազդում անլար միացումների որակի վրա:












































