Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ Բելգիայում ռուսական դեսպանատան հաշիվները, ինչպես նաև ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցչությունների հաշիվները կսառեցվեն հաջորդ շաբաթվա սկզբին: Այս մասին հաղորդվում է Բելգիայի ԱԳՆ-ի Twitter-ում:
«ԱԳՆ-ի և բոլոր գործընկերների` ՅՈՒԿՕՍ խմբի փաստաբանների, ինչպես նաև Բելգիայում Ռուսաստանի դեսպանատան միջև համագործակցության շնորհիվ դա հնարավոր դարձավ: Մենք արգելափակեցինք Բրյուսելի ING բանկի բոլոր հաշվեհամարները և հույս ունենք, որ նույն բանը տեղի կունենա բոլոր բանկային հաշիվների հետ առաջիկա օրերին»,- նշել է Ռեյնդերսն իր տեսաուղերձում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում և Բելգիայում կալանքի տակ են վերցվել Ռուսաստանի պետական ակտիվները:









































