ԵՄ արտգործնախարարները, որոնց հանդիպումը կկայանա հունիսի 22-ին, հնարավոր է որոշում ընդունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2016-ի հունվար երկարաձգելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԵԽ-ի պատգամավոր, Էստոնիայի նախկին արտգործնախարար Ուրմաս Պաէտը:
«Դա համաձայնություն է, որը հնարավոր է կայանա ԵՄ-ի անդամ 28 պետությունների միջև»,- նշել է նա՝ պատժամիջոցների հնարավոր երկարացումը բացատրելով նրանով, որ Ուկրայինայի արևելքում իրավիճակը չի կայունացել, վերջին շաբաթում բազմիցս խախտվել է հրադադարը, բացի դրանից, Եվրոպան չի ճանաչում Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկվելը:
Նա նաև նշում է, որ թեպետ այդ որոշման վերաբերյալ կան տատանվողներ, այդուհանդերձ ԵՄ-ն պատժամիջոցները մեղմելու կամ դադարեցնելու պատճառ չի տեսնում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:










































