Ինչպես պարզաբանել է NASA-ն, այդ որոշումը ընդունվել է, որովհետև «Ռոբոնավտ» ի ստեղծման ընթացքում գործածված շատ տեխնոլոգիաներ կարող են օգտագործվել երկրի վրա:
Ռ-2-ը ստեղծվել է մի քանի տարի առաջ և մաս-մաս է ուղարկվել Միջազգային տիեզերակայան: Միայն անցյալ տարի, ստանալով մի զույգ մեխանիկական ոտքեր, նա հնարավորություն է ստացել շարժվելու տիեզերակայանի ներսում:
Ռ-2-ն օգնում է անձնակազմին տարբեր աշխատանքներ իրականացնելիս, նա ստանձնում է նաև տիեզերական բժշկի պարտականություն, ճիշտ է, առայժմ մանեկենների վրա:
Գիտնականների կարծիքով՝ կգա ժամանակ, որ Ռ-2-ը հնարավորություն կունենա աշխատելու տիեզերակայանի արտաքին կողմում՝ ազատելով անձնակազմի անդամներին բաց տիեզերք դուրս գալու վտանգավոր անհրաժեշտությունից: Այդ հնարավորությունը կունենա Ռ-2-ի արդեն հաջորդ սերունդը, որը տիեզերք կուղարկվի 2017-ին:










































