Thursday, 18 06 2026
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է

Փլուզում Գյումրիում. փլուզվել է հանրակացարանի տանիքն ու կողապատը

Այսօր՝ ժամը 00.07-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող թիվ 2 արդեն հանրահայտ հանրակացարանում տեղի է ունեցել հերթական փլուզումը: Փլուզվել է շենքի տանիքը (մոտ 60 քմ) և կողային պատը (մոտ 100 քմ): Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ հիշյալ շենքն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան, սակայն չնայած դրան, շենքում ապրում էին մոտ 10 մարդիկ, որոնք հրշեջ-փրկարարների օգնությամբ տարհանվել են:

Դեռևս մի քանի օր առաջ տեղի ունեցած հերթական փլուզման ժամանակ «Առաջին լրատվական»-ը փորձեց Շիրակի մարզային ու Գյումրու քաղաքային իշխանություններից հետաքրքրվել ինչպես շենքի, այնպես էլ այնտեղ ծվարած 10 բնակիչների հետագա ճակատագրով:

Խնդրո առարկա շենքի հետ կապված «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում լրատվության գծով Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը նշեց, որ շենքը մասնավոր սեփականություն է, պետական կարգավիճակ չունի:

Մեր հարցմանն ի պատասխան Գյումրու քաղաքապետարանից տեղեկացրին, որ տվյալ հարցում քաղաքապետարանի դերը շատ փոքր է, քանի որ անօթևանության հարցը միայն տեղական մակարդակի հարց չէ, այլ համապետական: Անշուշտ, քաղաքային իշխանությունները մտահոգ են ինչպես շենքի, այնպես էլ այնտեղ ապաստանած ընտանիքների ճակատագրով, սակայն ի վիճակի չեն միայնակ այս խնդրին լուծում տալ և առհասարակ այս հարցը պետք է ավելի գլոբալ լուծում ստանա:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը մանրամասնեց, որ քաղաքապետը բազմիցս է դիմել կառավարություն վթարայինների հարցով, որին ի պատասխան տեղեկացրել են, որ միջոցներ լինելու դեպքում կանդրադառնան այդ հարցին: Ինչ վերաբերում է արդեն հիշյալ հանրակացարանին՝ տիկին Մակարյանը նշեց, որ շենքը սեփականաշնորհված է, ունի սեփականատեր և քաղաքային բալանսի մեջ չէ:

Ի դեպ, Գյումրիում կա 88 վթարային շենք, որից 10-ը՝ 4-րդ աստիճանի: Վերջերս Գյումրի կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը անդրադառնալով վթարայինների խնդրին՝ նշեց, որ մշակվում են այլընտրանքային ու ոչ տրադիցիոն մեթոդներ խնդրին լուծում տալու համար: Թերևս պարոն նախարարի այլընտրանքային ու ոչ տրադիցիոն մեթոդները ավելի արագ սկսեն մշակել ու առաջինը կիրառեն Գյումրիում ծածկից զրկված տաս բնակիչների մասով:

Հ. Գ. «Առաջին լրատվական»-ը շարունակելու է հետամուտ լինել ինչպես այս, այնպես էլ մյուս վթարայինների ու վերջիններում բնակվող ընտանիքների ճակատագրով:

11349931_1445649749090297_1350825993_n

11541048_1445649839090288_1037795527_n

11647224_1445649725756966_1647745404_n

11651116_1445649705756968_773507276_n

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում