Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը 4 խաղով որակազրկված է Կոլումբիայի հավաքականի հարձակվող Կարլոս Բակայի հետ միջադեպի, ինչպես նաև թիմերի խաղի վերջնամասում տեղի ունեցած մյուս միջադեպերի համար: Բրազիլացին նաև տուգանվել է 10 հազար դոլարով:
Նեյմարը կարող է բողոքարկել իր որակազրկումը: Սակայն եթե նրա հայցը չբավարավի, բրազիլացին այլևս չի կարող մասնակցել Ամերիկայի գավաթի 2015 թվականի խաղարկության հադիպումներին:









































