Եվրոպական խաղերի ծրագրով հրաձգության մրցաշարում այսօր պայքարի մեջ մտան ատրճանակով 50 մետրից մրցաձևի մասնակիցները:
Նշված մրցաձևում Հայաստանը ներկայացնում էր 26-ամյա Նորայր Առաքելյանը:
Որակավորման փուլում հայ մարզիկը 6 կրակոցից հավաքեց 535 միավոր եւ գրավեց 28-րդ տեղը: Նորայր Առաքելյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:






































