NASA-ի Mars Odyssey տիեզերանավը հունիսի 23-ին կկատարի իր 60.000-րդ պտույտը Մարսի ուղեծրով, որը անցյալ պտույտների ժամանակ հավաքել է եզակի տեղեկություններ և արել մոլորակի մակերևույթի հսկայական քանակությամբ լուսանկարներ:
Ներկայումս Mars Odyssey-ը ավարտում է ուղեծրի շտկումը, որպեսզի թռչի առավոտյան արևի լույսով լուսավորված Մարսի մակերևույթով, ոչ թե ցերեկային լույսի:
«Ապարատի նպատակն է պարզել, թե Մարսի մթնոլորտում ինչ գործընթացներ են տեղի ունենում առավոտյան»,- նշել է Mars Odyssey-ի անձնակազմի անդամ Ջեֆրի Փլոթը:










































