Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Սկզբից քաղաքականություն, հետո հումանիզմ․ Ստեփանակերտն ըմբռնումով է մոտենում ՄԻԵԴ-ի որոշմանը

ՄԻԵԴ-ը բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլհան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի։ Ըստ այդմ` կառավարությունները պետք է մեխանիզմ մշակեն, որով ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը։ Երկու երկրների կառավարությունների՝ այս որոշումը ողջունելը ի՞նչ հնարավոր զարգացումների կհանգեցնի և կարո՞ղ է լավ նախադեպ համարվել։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը, նշեց. «Խնդիրն այն է, որ այս բոլոր հումանիտար հարցերը կարող են կարգավորվել միայն քաղաքական հարցերի լուծումից հետո։ Մինչ այդ բնական է, որ շատ բարդ է լինելու։ Ակնհայտ է, որ ընդունվել է և՛ հայկական կողմի, և՛ ադրբեջանական կողմի բալանսը պահելու որոշում, որը մեսիջ է միջազգային հանրությանը։ Այսինքն՝ նրանք՝ բոլորն էլ հասկանում են, որ առանց քաղաքական հարցերի լուծման, անհնարին է որևէ քայլ կատարել նաև մարդասիրական ոլորտում»։

Բաբայանի խոսքով՝ պետք է ավելի խորն ուսումնասիրվի այս ամենը, բայց պարզ է, որ հումանիտար, մարդասիրական հարցերն անհնարին է կարգավորել առանց քաղաքական խնդիրների, իսկ քաղաքական խնդիրների կարգավորումը հիմնականում միայն մեկ կողմն է տապալում՝ Ադրբեջանը։

Դիտարկմանը, թե Ադրբեջանի ՄԻԵԴ-ի որոշումը դրական է գնահատում, Արցախի նախագահի մամուլի խոսնակն արձագանքեց. «Կարծում եմ ևս մեկ անգամ նրանք քաղաքական առումով փորձում են շահարկել և ցույց տալ, որ այստեղ կա քաղաքական ենթատեքստ, որովհետև եթե նրանք այդքան ուրախ են, ապա պետք է քայլեր կատարեն, որպեսզի հայկական կողմի անհատների կողմից ներկայացված պահանջները բավարարվեն, բայց բնական է, որ նրանք դա չեն անելու, և փորձելու են օգտագործել Չիրագովի օրինակը՝ որպես քարոզչության մի դրոշակ»։

Անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե փախստականների և տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, Դավիթ Բաբայանը նշեց. «Ադրբեջանական կողմը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ փորձում է սկզբում վերացնել հետևանքները և որևէ կերպ չանդրադառնալ հակամարտության պատճառներին։ Ճիշտ է, շատ վատ է, որ մարդասիրական ողբերգություններ են տեղի ունեցել տարածաշրջանում, մենք նացիստական պետություն չենք, որ աչքներս փակենք ասենք, չէ, ոչ մի բան տեղի չի ունեցել։ Կես միլիոն հայ է տեղահանվել, կոտորվել է, կան նաև այսպես ասած ադրբեջանական փախստականներ, որոնք իրենց իսկ պետության վարած քաղաքականության «շնորհիվ» ստիպված լքել են իրենց նախկին բնակավայրերը։ Բայց փորձ կատարել հետևանքները վերացնելու և որևէ քայլ չկատարել պատճառները վերացնելու ուղղությամբ, հղի է ավելի վատ հետևանքներով։ Դրա համար մենք ասում ենք, որ մենք պատրաստ ենք փախստականների հարցը քննարկել։

Արցախը չի ժխտում, որ փախստականներն իրավունք ունեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, բայց այդ վերադարձը կարող է տեղի ունենալ միայն հետևյալ դեպքում. նախ պետք է կարգավորվեն բոլոր քաղաքական հարցերը, այսինքն՝ այն փախստականը, որ վերադառնում է որևէ տարածք, ո՞ւմ քաղաքացին է նա լինում, ո՞ւմ բանակում պետք է ծառայի, ո՞ր պետությանը պետք է համապատասխան վճարումներ կատարի, պարտականություններ ունենա։ Այս հարցերի պատասխանները կարելի է ստանալ միայն քաղաքական հարցերը կարգավորելուց հետո, երկրորդ՝ չի կարող լինել միակողմանի վերադարձ։ Ադրբեջանը չի կարող պահանջել միայն ադրբեջանցիների վերադարձ՝ անտեսելով հայության վերադարձը, և եթե հայերը չվերադառնան Ադրբեջան, ադրբեջանցիներն ինչպե՞ս կարող են վերադառնալ Արցախ։ Սա շատ տրամաբանական ու պարզ է, իսկ ադրբեջանական կողմը շահարկում է»։

Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը փախստականների գետտոներ է ստեղծել իր տարածքներում, որը ցույց են տալիս որպես թանգարանային նմուշներ։ «Տուն չեն տալիս նրանց, հատուկ պահում են վատ վիճակում։ Ավելին՝ մի քանի կմ հեռավորության վրա կան համապատասխան ոստիկանական ստորաբաժանումներ, որոնք թույլ չեն տալիս, որ այդ մարդիկ այնտեղից դուրս գան։ Համակենտրոնացման ճամբարների պես բան են ստեղծել»,- ընդգծեց նա։

Բաբայանը նաև համաձայնեց Էդվարդ Նալբանդյանի այն դիտարկմանը, որ ՄԻԵԴ-ի որոշումը անհատական դատական գործ է, որը չի կարող ազդել ԼՂ խնդրի կարգավորման վրա։ «Այո՛, անհատական գործ է, և չպետք է այդ հարցը քաղաքականացնել։ Այստեղ քաղաքական հարց չկա, մարդասիրական է, դրա համար ենք մենք ասում, որ մարդասիրական խնդիրները չպետք է խառնել քաղաքականի հետ»,- ամփոփեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում