Աշխատանքային գերհոգնածությունը Ֆրանսիայում օրենսդրական մակարդակով առաջարկում են ճանաչել մասնագիտական հիվանդություն։ Այս մասին հայտնում է Challenges պարբերականը։
Ֆրանսիացիների մեծ մասն արդեն հավանություն է տվել այդ օրինագծին։
Opinionway-ի անցկացրած հարցման համաձայն՝ ֆրանսիացիների ¾-ն աջակցում է օրինագծին։ Կողմ է արտահայտվել հարցվածների 76 տոկոսը, դեմ՝ 23 տոկոսը, ձեռնպահ է մնացել 1 տոկոսը։
Այդ հարցը քննարկվել է Ազգային ժողովի նիստում՝ «սոցիալական երկխոսության» մասին օրինագծի դիտարկման շրջանակում։ Օրենսդրական ուղղումն առաջարկվել է սոցիալիստների կուսակցությունից։










































