Tuesday, 16 06 2026
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան

Հայոց ցեղասպանությունը հիշատակելու կոչ եկեղեցիներին

2011թ. Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի և Հայոց Ցեղասպանության հիշատակման օրվա համընկնման կապակցությամբ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղարներ` դոկտ. Օլավ Թվեյթն ու դոկտ. Վիորել Իոնիտան, իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ապրիլի 13-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով բոլոր անդամ Եկեղեցիներին` Զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Ստորև ներկայացվում է ուղերձն ամբողջությամբ:

Համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության հիշատակության օրվա վերաբերյալ

Զատիկը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրը, այս տարի ապրիլի 24-ին է, որը համընկել է Հայոց Ցեղասպանության հիշատակման օրվա հետ: 1915թ. սկսած առաջին անգամն է, որ ապրիլի 24-ը Հայոց Եկեղեցու տոնացույցով համընկել է Զատկի կիրակիին: Հիրավի, սա իմաստալից համընկնում է, քանզի հենց հայ ազգի և ժողովրդի գոյությունը Հարության ուժի հատուկ խորհրդանիշ է մահվան աշխարհում: Երբ ամբողջ աշխարհի քրիստոնյաներն այս տարի միևնույն օրն են տոնախմբում Զատիկը, դա մեզ բոլորիս համար պատմական հնարավորություն պետք է լինի` Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:

Քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին և Հայ ժողովուրդը վկայակոչում են Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը կոչ են անում բոլոր անդամ Եկեղեցիներին` իրենց աղոթքներում և 2011թ. Զատկական ուղերձներում հիշատակելու Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության հարցը: 1984 թ. ԵՀԽ-ն հրապարակել է <<Հայաստան. շարունակվող ողբերգություն>> անունը կրող փաստաթուղթը, որը նպաստեց հայ ժողովրդի պատմության և վերապրած ողբերգության ճանաչմանը: Միջազգային հարցերով Եկեղեցիների հանձնախումբը Հայոց Ցեղասպանության հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում` հենվելով վերջինիս <<Ցեղասպանություն ոճրագործության կանխման և հատուցման հարցի վերանայված և թարմացված զեկույցի>> վրա: Ինչպես նշվել է 2005թ. ԵՀԽ-ի Կենտրոնական Կոմիտեի հանդիպման ընթացքում, ԵՀԽ-ն հավատացած է, որ «քրիստոնեական տեսանկյունից դեպի արդարություն և համերաշխություն տանող ճանապարհը պահանջում է այն հանցանքի ճանաչումը, որն իրագործվել է, որպես հիշողությունների դարմանման և ներման հնարավորության համար անհերքելի պայման: Ներել նշանակում է ոչ թե մոռանալ, այլ հետադարձ հայացք նետել` արդարությունը, մարդկային իրավունքների հանդեպ հարգանքը և ոճրագործների ու զոհերի միջև հարաբերությունները վերականգնելու նպատակով»:

2005թ. ապրիլի 15-ին Եվրոպական Եկեղեցիների նախագահությունը և Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես եկան համատեղ հրապարակային հայտարարությամբ` հրավիրելով բոլոր անդամ Եկեղեցիներին «ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակման օր դարձնելու և մտածելու Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցի հիշատակմանը վերաբերող հետագա պատշաճ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»: ԵԵԿ-ի նախագահությունը հետագայում Թուրքիայի կառավարությանը կոչ արեց հայ և թուրք ազգերի միջև հաշտեցման գործընթաց սկսելու, որտեղ մեղքի գիտակցումն ու ճշմարտության հռչակումը անբաժանելի տարրեր պիտի լինեն»:

Այս տարի Զատկի Կիրակիի հանդեպ մեր մոտեցման ոգով` ի Հիսուս Քրիստոս մեր բոլոր հավատակից եղբայրներին և քույրերին կոչ ենք անում միանալ հայ ժողովրդին` հայերի և ցեղասպանության այլ զոհերի համար աղոթք բարձրացնելով:

Եկեք հիշենք, թե ինչ ասաց Քրիստոս. «Ես իսկ եմ հարություն և կյանք.

Ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհ. 11:25):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում