«Նարեկացի» արվեստի միությունը հրատարակել է «Մանկական երգեր» գրքույկը, որտեղ ներառված են Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծություններից 12-ը։
Գրքույկը նկարազարդել է մեծ բանաստեղծի ծոռը՝ Ռուբեն Քանքանյանը, իսկ մտահղացման և ձևավորման հեղինակը Սևան Նագգաշյանն է։
«Հուսով ենք, որ այն մեծ առաքելությունը, որ ստանձնել է այս փոքրիկ գրքույկը՝ փոխանցելով Ամենայն հայոց բանաստեղծի, մեծ փիլիսոփայի և մեծ մարդու խոսքի խորհուրդը, անպայման իր ներդրումը կունենա մեր փոքրիկների կրթության և դաստիարակության հարցում»,- նշված է միության պաշտոնական կայքում։











































