Մինչ նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում կհաստատեին, որ ՀՀԿ ցուցակը ղեկավարելու է Տարոն Մարգարյանը, քննարկվել է նաև ընտրություններին մասնակցության ձևաչափը. կոալիցիայո՞վ, թե՞ առանձին: Ըստ «Հրապարակի»՝ բանն այն է, որ ՀՀԿ-ում չեն բացառել, որ ընդդիմությունը նույնպես մասնակցություն կունենա այդ ընտրություններին, այդ իսկ պատճառով ոմանք առաջարկել են միասնական ցուցակով մասնակցել, սպասել, թե ինչ որոշում է կայացնելու ԲՀԿ-ն: Որոշումն ի վերջո կայացվել է առանձին մասնակցելու օգտին:
Ի դեպ, ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» խորհրդարանական աղբյուրները, մինչ տեղի կունենար ՀՀԿ ԳՄ նիստը, Գագիկ Բեգլարյանը ժամը չորսի սահմաններում այցելել է խորհրդարան՝ Հովիկ Աբրահամյանին, և մի քանի ժամ փակված՝ նրանք ինչ-որ հարց են քննարկել: