Հունիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին:
Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի մասին` նախարար Նալբանդյանն ասաց, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին։









































