«Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերն են չափելու Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները: Երևանի ժամանակով 18:30-ին Պորտուգալիայի հավաքականը կժամանի Երևան:
«Առաջին լրատվական»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանը մարդաշատ է: Այստեղ երկրպագուները պատրաստվում են բուռն ընդունելություն ցուցաբերել պորտուգալացիներին: Երկրպագուները նույնիսկ սկսեցին վանկարկել «Քիսո, Քիսո»` ուղղված մրցակցի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին:










































