Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Այս մասին հայտնել է Ղարիբաշվիլու մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր ու բարիդրացիական հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու էներգետիկ անվտանգության հարցեր: Կողմերը ցանկություն են հայտնել խորացնելու Վրաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային ու էներգետիկ համագործակցությունը:
Ղարիբաշվիլին Ադրբեջան ժամանել է այսօր: Վաղը նա Բաքվում ներկա կլինի Եվրոպական առաջին խաղերի բացման արարողակարգին: Վրաստանն այդ խաղերին մասնակցելու է 105 մարզիկով, որոնք ներկայացնում են 17 մարզաձև:











































