Ջենիֆեր Լոպեսը բաց դեկոլտեով ցնցել է հանրությանը նոր տեսահոլովակում։ Այս մասին հայտնում է Segodnya.ua-ն։
Ամերիկացի կատարող Prince Royce-ը ներկայացրել է տեսահոլովակ Back It Up ստեղծագործության հիման վրա, որում նկարահանվել են Ջենիֆեր Լոպեսն ու Pitbull-ը։
Պարային ստեղծագործությունը լրացված է ամառային բնապատկերներով, գեղեցիկ աղջիկներով և շլացուցիչ Լոպեսով, որը տեսախցիկի առջև հանդես է գալիս բաց լողազգեստով ու կարճ շորտով՝ ցուցադրելով հանդիսատեսին իր շքեղ կառուցվածքը։









































