Հնդկական ծագումով անգլիացի Նազար Սինգխը, ով համարվում է Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը, նշեց իր ծննդյան 111-ամյակը: Ինչպես հայտնում է The Daily Mail-ն իր երկարակեցության գաղտնիքը Սինգխը համարել է շատ քնելը, առողջ ապրելակերպը և վիսկիի օգտագործումը:
Նրա որդին կիսվեց իր հոր ապրելակերպի մասին տեղեկություններով՝ նա օրական քնում է 9 ժամ, սիրում է կաթ և նշի յուղ խմել, ինչպես նաև պարբերաբար ուտում է մրգեր: 111 տարիների ընթացքում նա երբեք չի վիրահատվել, ունի մի քանի սեփական ատամ և հրաշալի լսողություն:
Նազար Սինգխը ծնվել է 1904 թվականի հունիսի 8-ին Հնդկաստանի փոքր գյուղում: 1932 թվականին ընտանիքով ներգաղթել է Մեծ Բրիտանիա, որտեղ 25 տարի աշխատել է ձուլարանում: Նա ունի 9 երեխա, 34 թոռ և 64 ծոռ:












































