Groupon ավստրալական ընկերությունը, Lord Dudley հյուրանոցի հետ համատեղ, ստեղծել է 9500 դոլար արժողությամբ թխվածք, գրում է Kedem.ru-ն:
Հյուրանոցի շեֆ խոհարար Փոլ Մեդքալֆը 3 շաբաթ աշխատել է բաղադրատոմսի շուրջ և բաղադրամասեր գտել: Արդյունքում թխվածքի միջուկի մեջ մտել է հատուկ ընտրված միս, ավստրալական խեցգետիններ, հազվագյուտ հանդիպող տրյուֆելներ, իտալական սպիտակ սնկեր, գազար, նեխուր, լոլիկներ և այլն: Այդ հարստությունն «ամրացվել է» բարակ խմորի շերտով`ոսկե փաթիլներով:









































